Research in Motion ընկերությունը հայտարարել է, որ BlackBerry-ի համացանցի ծառայությունը վերականգնել է իր աշխատանքները: Այս մասին հաղորդել է Մայք Լազարիդիսը: Նա ներողություն է խնդրել BlackBerry-ի բոլոր օգտատերերից՝ պատճառված անհարմարությունների համար:
Հիշեցնենք, որ BlackBerry-ի օգտատերերը մի քանի օր առաջ մնացել էին առանց կապի, իսկ այնուհետև նաև զրկվել էին համացանցից օգտվելու հնարավորությունից: Թե ինչի հետ էր կապված տեխնիկական այս խափանումը, դեռևս հայտնի չէ, բայց այժմ BlackBerry-ի օգտատերերը կարող են օգտվել համացանցից:











































