Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ աշխարհում սկսվել է ճարպակալման համաճարակ:
Գերատեսչության տվյալներով` 2015թ. մարմնի ավելորդ քաշով մարդկանց թիվը կհասնի 2.3 մլրդ-ի, իսկ 2020թ. ավելորդ քաշից առաջացած հիվանդությունների դեմ պայքարը համաշխարհային տնտեսությանը կարժենա 30 տրլն դոլար:
ԱՀԿ մասնագետները նշում են, որ 1980թ.-ից աշխարհում գեր մարդկանց թիվը կրկնապատկվել է: Այդքան արագ աճի պատճառն այն է, որ մարդիկ սկսել են սնվել մեծ քանակությամբ աղ, շաքարավազ ու ճարպ պարունակող վերամշակված էժան մթերքներով:
ԱՀԿ ղեկավարը կոչ է արել աշխարհի երկրների կառավարություններին բոլոր հնարավոր միջոցներով փրկել բնակչությանը` ծանր խրոնիկական հիվանդությունների թիվը կրճատելու համար:
Հիշեցնենք՝ օգոստոսի վերջին հաղորդվում էր, որ 2030թ. աշխարհի բնակչության կեսը կտառապի ճարպակալմամբ: