Հոլիվուդյան դերասանուհի Հիլարի Սուոնքը իրավապաշտպանների ճնշման ներքո հայտարարել է, որ զղջում է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, իրավապաշտպանները դերասանուհուն հայտնել են, որ Քադիրովը պատասխանատվություն է կրում Չեչնիայում մարդկանց առևանգումների, սպանությունների և իշխանության չարաշահման համար: Սուոնքը հայտարարել է, որ չի իմացել այդ մասին և «խորապես ցավում է», որ այցելել է Գրոզնի:
Կրկնակի օսկարակիր Հիլարի Սուոնքը հոլիվուդյան այլ աստեղերի հետ Չեչնիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 5-ին մասնակցել է Ռամզան Քադիրովի ծննդյան տոնակատարության արարողությանը և երջանիկ ծննդյան օր մաղթել նրան:
Ինքը՝ Քադիրովը հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները և հայտարարում, որ միայն ազգի թշնամիները կարող են այդպիսի բան գրել իր մասին: