Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին մենախցից կտեղափոխեն ընդհանուր բանտախուց:
Ինչպես հաղորդում է Verdens Gang թերթը, ոստիկանությունում կարծում են, որ Բրեյվիկին մեկուսացման մեջ պահելու անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ համոզված են, որ նա համախոհներ չի ունեցել և այլևս իրենից վտանգ չի ներկայացնում:
Դատախազները, սակայն, նշել են, որ դա ոչ մի նշանակություն չի ունենա Բրեյվիկի համար, քանի որ նա նախկինի պես կպահվի հատուկ բանտային պայմաններում: