Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ հարուցվել է ևս մեկ քրեական գործ` «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» մասնավոր կորպորացիայի պարտքերը երկրի բյուջեի վրա գրանցելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գլխավոր հետաքննչական վարչության պետ Իվան Դերևյանկոն:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հետաքննությունը, մասնավորապես, Տիմոշենկոյին մեղադրում է այն բանում, որ նա ՈՒՄԷՀ-ի 405 մլն 500 հազար դոլարի հասնող պարտքը փոխանցել է Ուկրաինայի պետական բյուջե: