Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ես նեղացել եմ ՀԱԿ-ից. Հմայակ Հովհաննիսյան

Որքան էլ Հայ ազգային կոնգրեսը սեփական PR-ի շրջանակներում փորձի համոզել, որ երկրում արտահերթ ընտրություններ են անցկացվելու, փաստ է, որ Հայաստանում անխուսափելի են հերթական խորհրդարանական ընտրությունները: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ակնարկեց, որ արտահերթ ընտրությունների պահանջը փոխարինվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Սա անուղղակի ապացույցն էր այն բանի, որ ՀԱԿ-ն ինքն էլ սկսել է գիտակցել հերթական ընտրությունների հնարավորությունը»,- նկատեց փորձագետը:

Գնահատելով Ազգային ժողովում հայտնվելու կուսակցությունների հնարավորությունները` Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ ներկայումս չափազանց շահեկան վիճակում է հայտնվել հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Երբ սրված են ընդդիմության և իշխանության հարաբերությունները, իսկ երկխոսության դուռն էլ փակված է, ԲՀԿ-ն, ճիշտ ռազմավարություն կառուցելու դեպքում, կարող է իրավիճակից մեծ օգուտներ քաղել: Միայն ճիշտ ռազմավարության դեպքում «Բարգավաճ Հայաստանը» կկարողանա ազատվել «Հանրապետականի» կցորդը լինելու դերից և ինքնուրույն քայլերով առաջ շարժվելով` խորհրդարանում ստանալ ավելի շատ տեղեր, քան ՀՀԿ-ն: Դա լրիվ հնարավոր տարբերակ է»,- ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ընթացքում ՀԱԿ-ի հնարավորություններին` Հովհաննիսյանը նշեց, որ «եթե խելագարված ամբոխների վրա դրված նրա հույսերը չարդարանան, ՀԱԿ-ի մասնակցությունն ընտրություններին բավական խնդրահարույց կդառնա»:

Հարցին` ինչո՞ւ ինքն այս անգամ չմասնակցեց ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքներին (2011-ի գարնանը հանրահավաքներին մասնակցելու ժամանակ Հմայակ Հովհաննիսյանը հորդորել էր նույնիսկ տանից իր համար հագուստ բերել), քաղաքագետն ասաց. «Եթե մասնակցեի ՀԱԿ-ի աշնանային շուրջօրյա հանրահավաքներին, դա իմ կողմից փարիսեցիություն կլիներ: Ես նեղացել եմ ՀԱԿ-ից և գիտակցաբար չեմ գնացել այդ քայլին: Իմ կեցվածքը ազնիվ է ու հետևողական: Այն ժամանակ մարդկանց շրջանում առկա դժգոհությունը հասել էր իր բարձրակետին, և ես պնդում էի, որ եթե ընդդիմությունն արդյունքի հասնելու համար այդ նպաստավոր պայմանները չօգտագործի, աշնանը նրան ոչ մի բան չի հաջողվելու: Այդպես էլ եղավ, իսկ գարնանը Հայաստանում առկա քաղաքական վիճակը եզակի էր` նման 2008 թվականի հանրահավաքային ալիքին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում