Սողանքի հետևանքով զոհվածների ընտանքիներին աջակցության հարցը դեռևս մնում է բաց: Տավուշում 11 օր առաջ տեղի ունեցած աղետի զոհերի ընտանիքներին և տուժածներին որևէ աջակացություն ցուցաբերելու հարց այսօր ևս, ինչպես և անցած անգամ, ՀՀ կառավարության նիստում չբարձրացվեց:
Ինչպես նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, սողանքի հետևանքով մահացած մարդկանց ընտանքիներին աջակցութունը սոցիալական ոլորտին առնչվող աջակցության տեսակ չէ, այլ, հավանաբար, կառավարության որոշմամբ ընդունվող ինչ-որ քաղաքականություն կիրականացվի:
«Ձեր հարցն արդեն իսկ հետաքրքրեց, և կփորձեմ ինչ- որ բան անել: Եթե այդ ընտանքիները ընդգրկված լինեն սոցիալական պաշտանության համակարգ, համպատասխան օրենսդրական բոլոր տեսակի աջակցությունները կցուցաբերվեն միանշանակ: Իսկ եթե՝ ոչ, դա արդեն կառավարության որոշման խնդիր է»,- ասաց Ա.Գրիգորյանը՝ հավելելով, որ կառավարությունում հարցի բարձրացման նախաձեռնողը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չպետք է լինի. «Դա պետք է լինի կա՛մ ԱԻՆ-ը, կա՛մ տրնասպորտի և կապի նախարարությունը… չգիտեմ, չեմ կարող ասել»:
ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, թե կառավարությունը սպասում էր, որ բոլոր կորածները գտնվեն, ապա որոշում կայացնի:
Հիշեցնենք, որ վերջին կորածները արդեն գտնվել են, և այսօր պարզվել է նրանց ինքնությունը:









































