Հոկտեմբերի 12-ին`ժամը 18.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքում` Հրազդանի կիրճում` «Ֆլորենց» ռեստորանի հարակից տարածքում, Հրազ¬դան գետն է ընկել ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես Ե-240» մակնիշի 14 ՍՍ 141 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել գետը:
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուս են բերվել 1984 թվականին ծնված Հայկ Հովհաննիսյանը և 1974 թվականին ծնված Արման Պռոյանը, որոնք այնուհետև տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:








































