Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում Ջեք Լոնդոնի հրապարակի մոտ իրար են բախվել երկու ուղևորատար գնացք։ Վթարի հետևանքով վիրավորել է առնվազն 18 մարդ:
Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունները: Նախնական տվյալներով` բախման ժամանակ գնացքներն ընթացել են ոչ մեծ արագությամբ, ինչը օգնել է խուսափել զոհերից: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն:








































