Թաիլանդում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 280-ը: Հուլիսից այստեղ շարունակվող ջրհեղեղներից տուժել է շուրջ 3 մլն մարդ:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, այս պահին հեղեղված է երկրի տարածքի ավելի քան երկու երրորդը: Ջրի տակ են հայտնվել գյուղատնտեսական ցանքսերը, բրնձի դաշտերը, փակվել են հարյուրավոր գործարաններ:










































