Չիլիում մառախուղի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել. իրար են բախվել 51 ավտոմեքենա, որի հետևանքով զոհվել է առնվազն 5, վիրավորվել՝ 20 մարդ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել Սանտյագո և Վալպարիսո քաղաքներն իրար կապող մայրուղու վրա:
Ականատեսների խոսքերով` մայրուղու վրա տեսանելիությունն առնվազն 10 մետր է եղել: Ավտոմեքենաներից մեկը կտրուկ արգելակել է, որից հետո տեղի է ունեցել բախումը:
Գործակալության տեղեկություններով` բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: