Իրանական Nasim Online լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի պահպանողական կարևորագույն և ազդեցիկ պատգամավորներից Ալի Մոթահարին, ի նշան խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի դիրքորշումների դեմ բողոքի, հրաժարական է ներկայացրել և մանդատը վայր դրել:
Ալի Մոթահարին այն պատգամավորներից է, որ պահանջում են երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հարցաքննել խորհրդարանում, բայց խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին վերջին ժամերին հրաժարվել է Մոթահարիի ներկայացրած պահանջագիրը ընդգրկել խորհրդարանի օրակարգում:
Հիշեցնենք, որ Ալի Մոթահարին Իրանի իսլամական հեղափոխության գլխավոր դերակատարներից Մուրթեզա Մոթահարիի որդին է, որը պահպանողական ճամբարում համարվում է Ահմադինեժադի գլխավոր քննադատներից:








































