Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ընդարձակ հարցազրույց է տվել և խոսել «Ադրբեջանի հետ հարաբերությունները ամբողջ ծավալով վերականգնելու անհրաժեշտության» մասին։ Ըստ տեղեկությունների, Մոսկվայում սպասում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այցին։ Գալուզինը հայտարարել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման պատճառով ստեղծված «բարդ իրավիճակը միասնական ջանքերով հաղթահարվել» է։

Ըստ այդմ, նա հույս է հայտնել, որ Բաքվում «Ռուսական տան» գործունեության «վերականգնումը կհամապատասխաներ երկու կողմերի շահերին»։ Այդ հաստատությունը Բաքվում փակվել է «իրավաբանական գրանցման բացակայության» պաշտոնական պատճառաբանությամբ, բայց ադրբեջանական մամուլը «բացահայտել» է, որ նրա աշխատակիցները «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալներ» են։ Նույն պատճառաբանությամբ փակվել է նաև «Սպուտինիկ Ազերբայջան»-ը, որի տնօրեն Կարտավիխը և գլխավոր խմբագիր Բելոուսովը կալանավորվել են, ապա ազատ արձակվել։

Բաքվի իշխանական minval politika-ն Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը վերականգնելու մասին Գալուզինի տեսակետը «անհիմն լավատեսություն» է գնահատել։ Պատճառաբանությունը զուտ «ադրբեջանական» է․ օրերս Ռուսաստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքը տեսանյութ է տարածել, որի մասնակիցներից երեքը ներկայացել են որպես «ԱրԲատ» գումարտակի մարտիկներ։ Նրանց համազգեստին ադրբեջանական կողմը «Ղարաբաղի անջաատողականների խորհրդանշաններ» են նկատել։

Minval politika-ն դա համարել է Ռուսաստանի պետական հեռուստատեսության կողմից «անհարգալի վերաբերմունք Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ», ինչի պատճառով նրա «հոյւսիսային հարևանը Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը վերականգնելու մասին կարող է մոռանալ»։ Գալուզինի հարցազրույցի հեռարձակման օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան աշխատում է «Ադրբեջանում դատապարտված Ռուսաստանի տասնմեկ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»։ Նրանք երեք և չորս տարվա ազատազրկման են դատապարտվել «թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերխարդախության» մեղադրանքով։

ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է շատ ավելի կարևոր՝ TRIPP նախագծի հետ կապված հարցին։ Տպավորություն է, որ Մոսկվան փորձել է Ադրբեջանից «աջակցություն ստանալ»։ Պաշտոնական Բաքուն, երևում է, մտադիր չէ «ուրիշի գործերին խառնվել» և այդ խնդրի շուրջ Մոսկվայի «մտահոգությունների» պատասխանը հասցեագրում է բացառապես Հայաստանին։ Ավելի քան երկու ամիս առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները միաժամանակյա հայտարարություն են տարածել և հավաստել, որ երկկողմ հարաբերությունները «վերադառնում են ռազմավարական գործընկերության մակարդակի»։

Անցած ժամանակահատվածում Ռուսաստանը և Ադրբեջանը փոխվարչապետների Օվերչուկի և Մուստաֆաևի համանախագահությամբ Ջեբրայիլում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ են անցկացրել։ Ըստ երևույթին, Ջեյհուն Բայրամովի Մոսկվա այցի հետ կապված «խնդիրներ են առաջացել»։ Կամ այդ այցը կողմերի համար այնքան կարևոր է, որ Մոսկվան և Բաքուն «տեղեկատվական պատերազմ են սկսել», որպեսզի ռուս-ադրբեջանական հարաբերությունների «ենթատեքստերից» ուշադրություն շեղեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում