ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է կիրառել Միութենական պետության պաշտպանության մասին պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները՝ Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար։
Այս հայտարարությունը հաջորդել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Բելառուսի նավթավերամշակման գործարանների և կապի հանգույցների ուղղությամբ հարվածներ հասցնելու հնարավորության մասին ակնարկներին։
Լավրովը նշել է, որ Կիևի այս սպառնալիքները նպատակ ունեն Բելառուսին ներքաշել հակամարտության մեջ՝ ընդլայնելով դրա ա







































