«Թել Ավիվի շրջանային դատարանը փոխքաղաքապետ և «Կանաչների կուսակցության» ղեկավար Պիր Վիսներին մեղավոր է ճանաչել` փաստաթղթերի կեղծման և խարդախության համար»,- գրում է MIGnews.com-ը:
Վիսները կեղծել է պաշտոնական փաստաթղթեր, իրեն պատկանող գրասենյակը ձևակերպել է որպես բնակելի տարածք` քիչ հարկեր վճարելու նպատակով:
Վիսների հետ միասին մեղավոր է ճանաչվել նաև հարևան գրասենյակի տնօրենը, ով ևս դիմել է նմանատիպ քայլի:
Վիսները հրաժարական էր տվել այս տարվա հունվարին, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել: Վիսներն իրեն մեղավոր չի ճանաչում և մտադիր է վճիռը բողոքարկել Գերագույն դատարանում: