Saturday, 13 06 2026
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է

Երբ մարդուն մարդ չես համարում

Հայաստանում մեկնարկել է մարդահամարը: Ըստ էության, կարելի է ասել, որ Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է 2012 թվականի խորհրդարանի ընտրությունների կեղծման գործընթացը: Բանն այն է, որ ընտրությունների կեղծիքը սկսվում է ընտրողների թվաքանակի կեղծումից, քանի որ ներկայումս դա է դարձել ընտրակեղծարարության առանցքային կամ ելակետային խնդիրը: Որովհետև զուտ բռնությամբ կեղծելը դառնում է ավելի ու ավելի դժվարամարս, իշխանությունը նախընտրում է դրան դիմել ամենածայրահեղ դեպքում, երբ ուրիշ ոչ մի միջոց այլևս չի աշխատի:

Իսկ մինչ այդ փորձում են մանիպուլյացիաների ենթարկել ընտրողների թիվը: Հետևաբար, անհրաժեշտ է ունենալ բավական մանրամասն պատկեր, թե ով որտեղ է, ինչով է զբաղված: Դրա համար լավագույն տարբերակը մարդահամարն է: Այն իշխանությանը ի ցույց կդնի Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը, որից էլ, այսպես ասած, կհանվի ընտրապատկերը, և իշխանությունը հստակ պատկերացում կկազմի ընտրողների ցուցակների, իրական և վիրտուալ ընտրողների պոտենցիալի մասին: Բնականաբար, կներկայացվի իրականությունից մեծ թիվ, ինչը իշխանությանը կտա ընտրացուցակների հետ վարվելու մեծ ճկունության հնարավորություն: Բացի այդ, նաև հնարավորություն կտա գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ ունենալ ընտրողների սոցիալական շերտավորումը և օպտիմալ բաժանել ընտրակաշառքները, քանի որ ներկայիս տնտեսական ծանր պայմաններում ամեն մի լուման հաշիվ է:

Այլ կերպ ասած՝ մարդահամար կոչված երևույթը լինելու է ընդամենը հերթական պետական ինքնախաբեությունը, որի համար ծախսվելու են հսկայական միջոցներ պետական բյուջեից: Իրականում մարդահամարը, իհարկե, լուրջ միջոցառում է, որը պետության համար ունի ռազմավարական նշանակություն, հատկապես այնպիսի պետության, որն ունի դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ: Բայց, դատելով այդ խնդիրների հանդեպ Հայաստանի իշխանության ընդհանուր վերաբերմունքից, երբ ամեն գնով խուսափում են ընդունել խնդրի լրջությունն ու ծավալել իսկապես համապետական և համազգային քննարկում, նույնիսկ չափազանցություն են համարում դրա վերաբերյալ մտահոգությունները, դժվար է մտածել, թե իշխանությունը մարդահամարը կարող է ծառայեցնել այդ լուրջ խնդրի լուծման գործընթացին: Ավելին՝ այդ գործընթացը ինքնին, երևի թե, մարդահամարի կարիք էլ չունի, քանի որ արտագաղթը և դեմոգրաֆիական խնդիրն այնպիսի ծավալի է, որ վաղուց դուրս է եկել ակադեմիական ուսումնասիրությունների անհրաժեշտության փուլից ու պահանջում է կոնկրետ միջոցառումներ մարդկանց Հայաստանում պահելու, Հայաստանի շրջանները և հատկապես սահմանամերձ գյուղերը դատարկությունից փրկելու համար:

Հայաստանում ոչ թե մարդահամարի, այլ ընդամենը մարդուն մարդ համարելու անհրաժեշտություն կա, որի դեպքում հետագա անհրաժեշտ քայլերը կթելադրվեն ինքնաբերաբար, որովհետև բոլոր մարդիկ, ըստ էության, ունեն ունիվերսալ պահանջներ` հարգանք նրանց իրավունքների և ազատությունների հանդեպ, նրանց հանդեպ պետության սոցիալական և իրավա-քաղաքական պարտավորությունների կատարում, ուշադրություն և հոգատարություն առողջապահական, կրթական և ժամանցային առումներով: Հայաստանում այդ ամենից մարդու համար ապահովվում է ընդամենը ժամանցայինը, այն էլ, ըստ էության, կենդանական բնազդներին հագուրդ տալու մակարդակով, ինչը շատ մարդկանց ոչ թե թեթևացնում և լիցքաթափում է, այլ էլ ավելի է լարում: Միչդեռ եթե իշխանությունը երկրում մարդուն մարդ չի համարում, մարդահամարը դառնում է բացարձակապես ավելորդ պետական միջոցառում և վերածվում ընդամենը իշխանության քաղաքական կոնյունկտուրայի սպասարկման գործիքի, որի համար վճարում է պետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում