Կառավարության վաղվա նիստում նախատեսվում է համաձայնություն տալ «ԱՊՀ անդամ երկրներում արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ըստ նախագծի՝ Համաձայնագիրը միտված է արժութային ոլորտում արդյունավետ համագործակցության ապահովմանը, որը տնտեսական ինտեգրացիայի անհրաժեշտ բաղադրիչն է կազմում, նպաստում է ԱՊՀ անդամ երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային կապերի զարգացմանը, ապահովում է ԱՊՀ անդամ պետություններից յուրաքանչյուրի տնտեսական պոտենցիալի աճը: Միաժամանակ Համաձայնագրի ընդհանուր նպատակները ներառում են կապիտալի ազատ տեղաշարժի պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որը հանդիսանում է ԱՊՀ շրջանակներում ռեսուրսների ազատ տեղաբաշխման հիմք:
Սույն Համաձայնագիրը, որպես արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների կողմից իրականացվող քաղաքականության հիմնաքարային սկզբունք, սահմանում է արժութային գործարքների նկատմամբ արժութային սահմանափակումների աստիճանական նվազում և վերացում, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկվում արժութային գործարքների հետ կապված արժութային քաղաքականության միասնական մոտեցումների և ուղղությունների մշակման ուղղությամբ:









































