Ամերիկացի զինվորականները հունիսի 8-ին գրոհել են լցանավի վրա, որը փորձել է ճեղքել շրջափակումը և մտնել իրանական նավահանգիստ: Այս մասին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Հունիսի 8-ին ԱՄՆ զորքերը Օմանի ծոցում վնասազերծել են Պալաուի դրոշի ներքո նավարկող Marivex չբեռնված լցանավն այն բանից հետո, երբ նավը խախտել է Իրանի գործող շրջափակումը՝ փորձելով մտնել իրանական նավահանգիստ: ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրից F/A-18 Super Hornet կործանիչը գերճշգրիտ զինամթերք է արձակել նավի մեքենայական բաժանմունքի վրա այն բանից հետո, երբ անձնակազմը չի կատարել ամերիկյան զորքերի հրահանգները: Marivex-ն այլևս չի նավարկում Իրան», – ասվում է հաղորդագրության մեջ:









































