Թեհրանի Մեհրաբադ և Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ միջազգային օդանավակայանները հայտարարել են բոլոր չվերթների չեղարկման մասին՝ «մինչև հետագա ծանուցում»։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հայտարարությունները հաջորդել են հունիսի 8-ի առավոտյան Իսրայելի կողմից Թեհրանի, ինչպես նաև Սպահանի և Թավրիզի վրա իրականացված հարձակումների ալիքին։










































