Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի դեմ ձեռնարկվող միջոցառումները նորմալ գործընթաց են. նոր արտադրանքը պետք է ստուգվի, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք որևէ սահմանափակում չենք դնում հայկական ներմուծման վրա։ Ամեն ինչ ընթանում է ինչպես միշտ, քանի որ նոր բերքահավաքը սկսվել է, և նոր արտադրանք է գալիս։ Բնականաբար, այս գործընթացի ընթացքում ինչ-որ բան է առաջանում», – ասել է նա։
Նրա խոսքով՝ նոր բերքը ստուգվում է նաև իբր սպառողին սպառնացող վտանգների առկայության համար։
«Մենք պետք է պաշտպանենք մեր սպառողներին Ռուսաստանում։ Նոր բերքահավաքը սկսվել է, և մենք պետք է ստուգենք, թե ինչ է մեզ մոտ ուղարկվում՝ կա՞ն արդյոք վնասատուներ կամ հիվանդություններ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել և՛ սպառողների, և՛ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ բան են գտել», – նշել է փոխվարչապետը։










































