Միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ենակիևո քաղաքում հունիսի 3-ի վաղ առավոտյան «Մոսկվա-Սիմֆերոպոլ» ավտոբուսին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 7 ուղևոր, ևս 11-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետ Դենիս Պուշիլինի հայտարարությունը։
«Ենակիևոյում հարվածային ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել «Մոսկվա-Սիմֆերոպոլ» երթուղային ավտոբուսին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է յոթ քաղաքացիական անձ։ Եվս 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել», – հայտնել է Պուշիլինը հունիսի 3-ին։
ՏԱՍՍ-ն իր հերթին հաղորդում է, որ ավտոբուսի վրա հարձակման վայրի մոտակայքում գտնվող բնակելի տները վնասվել են։












































