2011 թ. առաջին կեսին Livejournal ծառայության լսարանը կրճատվել է մեկ քառորդով: Ինչպես հաղորդում է Ведомости թերթը, այսպիսի եզրակացույթան են հանգել Comscore-ի և TNS Global Research-ի անցկացրած հետազոտությունները:
Comscore-ի տվյալներով` 2011 թ. հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ծառայության միջազգային լսարանը կրճատվել է 23%-ով, մինչդեռ TNS-ի տվյալներով` ընդամենը 11%-ով (3.4 մլն մարդ):
2011 թ. գարնանը և ամռանը Livejournal-ը ենթարկվեց մի քանի հզոր հաքերային հարձակումների, որոնց հետևանքով ծառայությունը մի քանի օր խաթարումներով էր աշխատում: