Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ավստրիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Հայնց Ֆիշերի տետ ա տետ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր (այդ թվում՝ նաև քաղաքական ու տնտեսական) ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ։ Կողմերն ընդգծել են երկկողմանի հարաբերությունների հետագա ընդլայնման պոտենցիալի առկայությունը։
Ավստրիայի նախագահն ընդգծել է իր ադրբեջանական այցի կարևորությունը երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրագրման տեսանկյունից։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր։










































