Հոկտեմբերի 11-ին`ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 87 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող,1931թվականին ծնված Աստղիկ Աբրահամյանը, որին ցուցաբերելով առաջին բուժօգնություն` հանձնել են շտապօգնության աշխատակիցներին: