Իրանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճարներ գանձելու համակարգ ներդնելու ուղղությամբ և փորձում է այդ նախագծում ներգրավել նեղուցի ափերին գտնվող այլ երկրների, մասնավորապես՝ Օմանին: Այս մասին շվեդական Հելսինբորգ կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Իրանը փորձում է ստեղծել Հորմուզի նեղուցով անցման համար տուրքերի գանձման համակարգ և համոզել Օմանին՝ միանալ իրենց այդ հարցում»,- նշել է Ռուբիոն։
Ռուբիոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և աշխարհի երկրների մեծ մասը բացարձակապես անընդունելի են համարում ռազմավարական այս նեղուցով նավերի անցման համար որևէ վճարի սահմանումը, ինչն էլ ավելի է սրում հակասությունները Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցություններում։











































