Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հունիսին Ֆրանսիայում կայանալիք «Մեծ յոթնյակ»-ի (G7) հանդիպմանը՝ քննարկելու արհեստական բանականության, առևտրին և հանցավորության դեմ պայքարին առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Պորտալի զրուցակցի խոսքով, հանդիպումը չի հանգեցնի որևէ իրական համաձայնագրի ստորագրման, այլ կօգտագործվի փոխհամաձայնության ձեռքբերման նպատակով։
Աղբյուրը հայտնել է, որ Թրամփն առաջին հերթին ցանկանում է խոսել բիզնեսի մասին։ Մասնավորապես, նա մտադիր է քննարկել աջակցությունն ԱՄՆ-ում մշակված արհեստական բանականության միջոցների ներդրման գործում, օգտակար հանածոների մատակարարման կարևորագույն շղթաների վրա Չինաստանի ազդեցության նվազեցման շուրջ համաձայնագիրը, թմրանյութերի մաքսանենգության և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, ինչպես նաև ամերիկյան արտահանման խթանումը։
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 15-ից մինչև 17-ը Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Էվիան լե Բեն քաղաքում։







































