ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները բարձրանում են նոր մակարդակի և «առանցքային հաստատունի» դեր խաղում տրանսֆորմացիաների ենթարկվող աշխարհում։
Նա բանակցություններն անվանել է ջերմ ու արդյունավետ՝ փաստելով, որ քաղաքական փոխվստահությունն ու ժողովուրդների մերձեցումը տարեցտարի խորանում են։
«Ռուսաստանն ու Չինաստանը պետք է մնան միմյանց համար ռազմավարական հենարան»,- ընդգծել է նա՝ շեշտելով երկրների ավանդը միջազգային արդարության պաշտպանության գործում։
Ի նշանավորումն այս համագործակցության՝ լիդերները որոշել են երկարաձգել Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիրը։ Հատկանշական է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեսկզբից աճել է 20%-ով։











































