Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Ucom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը

UCOM-ի՝ աջակցությամբ ԱրմԴրոն համայնքը առաջին անգամ Հայաստանում անցկացրեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը․ UCOM-ն արդեն երկրորդ տարին է՝ որպես գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է համայնքի տեխնոլոգիական և կրթական նախաձեռնություններին։

Մրցարշավը համախմբել էր տարածաշրջանի ավելի քան 100 լավագույն օդաչուների և ոլորտի ներկայացուցիչների՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։ Այն անցկացվել է Multi GP միջազգային ստանդարտով՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտի զարգացմանը, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև զարգացնել մասնակիցների մասնագիտական հմտություններն ու կարողությունները։

Միջոցառման եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 17-ին, որի արդյունքում հայտարարվեցին երեք անվանակարգերի հաղթողները․ «Սկսնակ օպերատոր» (Beginner Class) անվանակարգում ՝ Վարդան Ավետիսյան, Հայկ Թառումյան, Աշոտ Միքայելյան,  «Միջին փորձառություն ունեցող օպերատոր» (Semi-Pro Class) անվանակարգում՝ Սարգիս Թաթոսյան, Վահագն Բեքվերդյան, Արթուր Ասլանյան և  «Փորձառու օպերատոր» (Professional Class) անվանակարգում՝ Դմիտրիի Սավինովսկի, Մաքսիմ Նոր, Մատվեյ Պոչեկունին։

«Ucom-ը՝ իր սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում ուրախ է աջակցել այս նախաձեռնությանը, որը նպաստում է Հայաստանում տեխնոլոգիական համայնքի ձևավորմանն ու զարգացմանը։ Մենք կարևորում ենք այսպիսի միջոցառումները, որ երիտասարդներին նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու և ինժեներական ու ստեղծարար մտածողություն զարգացնելու հնարավորություն են տալիս։ Վստահ ենք, որ անօդաչու տեխնոլոգիաները մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, իսկ նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի դիրքավորմանը՝ որպես նորարարական և տեխնոլոգիական կենտրոնի»,  – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի կողմից այս տարի ևս նախատեսվել էր հատուկ մրցանակ, որը հանձվեց 16-ամյա Ռաֆիկ Ադամյանին՝ ակտիվ մասնակցության համար։

Մրցարշավի միջոցով նախատեսվում է բարձրացնել ԱԹՍ-ների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և ընդլայնել դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Մասնակիցների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հետագայում կարող են կիրառվել տարբեր ոլորտներում՝ ներառյալ ԱԹՍ-ների կառավարում, գյուղատնտեսական դրոնների օգտագործում, սարքերի վերանորոգում, զբոսաշրջային և տեսարժան վայրերի օդային նկարահանում և ներկայացում, ինչպես նաև միջազգային մրցարշարերին մասնակցություն և նմանատիպ միջոցառումների կազմակերպում Հայաստանում։

«Մեզ համար շատ կարևոր է, որ Multi GP միջազգային դրոնների ֆեդերացիայի ստանդարտով և տարածաշրջանի լավագույն մարզիկների մասնակցութամբ մրցարշավ ենք կարողանում կազմակերպել Հայաստանում։ Ամեն ինչ արել ենք, մրցարշավը պատշաճ  կերպով անցկացնելու և այն Հայաստանում պահելու համար։ Շնորհակալ ենք մեր գլխավոր տեխնոլոգիական գործընկեր Ucom-ին, որի աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել այս մասշտաբի միջոցառում»,  – ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցարշավը համագործակցության և փորձի փոխանակման հարթակ է ԱԹՍ արտադրող ընկերությունների, տեխնոլոգիական համայնքի և ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում