Հայաստանի սամբոյի հավաքականը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Հայաստանը ներկայացնող սամբիստներն ընդհանուր առմամբ նվաճել են 9 մեդալ` 2 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե:
Թիմային հաշվարկում առաջին և երկրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ռուսաստանն ու Ուկրաինան:







































