Wednesday, 15 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում

Իսկ Ալիևը ընդունո՞ւմ է Եվրոպա-Հարավային Կովկաս «ընդհանուր արժեքների տարածքը»

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին մասնակցել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի խորհրդաժողովին, հայտնել է saqinform-ը։ Իր ելույթում նա ընդգծել է, որ գործընկեր նախարարները «համապատասխան ձևով տեղեկացվել են Վրաստանի և նրա օկուպացված տարածքներին վերաբերող գործընթացների մասին»։

Բոճորիշվիլին միաժամանակ դժգոհություն է հայտնել եվրոպական կառույցների կողմից Վրաստանի նկատմամբ «երկակի ստանդարտներից» և մասնավորեցրել, որ «երբ խոսվում է ժողովրդավարությունից, առաջին հերթին պետք է ելնել իրողությունից, որ ցանկացած երկրի շահեր առաջին հերթին ներկայացնում է նրա ընտրված իշխանությունը»։

Վրաստանի և Եվրամիության տարաձայնությունները հաջորդել են խորհրդարանական ընտրություններին, երբ վրացական ընդդիմությունը արդյունքները չի ճանաչել։ Սկզբունքորեն գնահատելու դեպքում պետք է ասել, որ «Վրացական երազանքի» հաղթանակը ԵՄ-ի համար խնդրահարույց է նրանով, որ պաշտոնական Թբիլիսին Ուկրաինայի հարցում «հավասար հեռավորության» քաղաքականություն է վարում։

Այս առումով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիբիգան սոցիալական X հարթակում ուշագրավ գրառում է կատարել։ Նա հայտնել է, որ ԵԽ Նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում «վրացի պաշտոնակից Մակա Բոճորիշվիլի հետ հանդիպելու հոյակապ հնարավորություն» է ունեցել, որի ընթացքում «քննարկվել է երկկողմ հարցերի լայն շրջանակ»։

Սիբիգան շեշտել է, որ այդ «հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոմբախիձեի վերջերս Եվրոպայի ժողովրդավարական համայնքի գագաթաժողովի շրջանակներում կայացած երկխոսության ուղղակի շարունակությունն» է։

Ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի, ինքը Մակա Բոճորիշվիլիի հետ քննարկվել է միջազգային կառույցներում, մասնավորապես ՎՈՒԱՄ-ում «համագործակցությունը, ինչպես նաև Եվրոպայից մինչև Հարավային Կովկաս ընդհանուր արժեքների տարածքում քաղաքական վերջին զարգացումները»։

ՎՈՒԱՄ-ը, որի անդամ են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան, փաստացի 2008թ․ ռուս-վրացական «հնգօրյա պատերազմից» հետո չի գործում։ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի օկուպացիայից մեկ ամիս առաջ ՌԴ նախագահ Մեդվեդևը այցելել է Բաքու, որից հետո Ադրբեջանը խորացրել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

Խոսել այդ կառույցում Ուկրաինա-Վրաստան համագործակցության մասին, նշանակում է կամ անոնսավորել Ադրբեջանի եվրոպական վերակողմնորոշում, կամ «ցանկալին ներկայացնել որպես իրական հնարավորություն»։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ապրիլի վերջին այցելել է Ադրբեջան։ Ալիևը ընդունո՞ւմ է Եվրոպայից մինչև Հարավային Կովկաս «ընդհանուր արժեքների տարածքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում