Բուլղարիայի Վառնա ծովափնյա քաղաքը մայիսի 22-ից 25-ը կհյուրընկալի Վառնայի նեղուցի գավաթի 12-րդ ռեգատան։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):
Միջոցառումն ավանդաբար նշանավորում է Բուլղարիայի առագաստանավային սեզոնի սկիզբը։
Ռեգատայի եզրափակիչը կանցկավի մայիսի 24-ին ծովային տերմինալի առջև, իսկ հանդիսատեսը կկարողանա դիտել մրցումը շատ մոտիկից։
Միջոցառումը կազմակերպվում է Վառնայի քաղաքապետարանի կողմից՝ LZ Yachting 1991 առագաստանավային ակումբի և Վառնայի Ultramarine Sports Sailing Club-ի հետ համատեղ, ինչպես նաև Վառնայի նավահանգստի, Վառնայի բժշկական համալսարանի և Սուրբ Մարինայի համալսարանական հիվանդանոցի աջակցությամբ։







































