Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Համազգային ուրախություն և համահայկական սպասում

Գրեթե ամբողջ Հայաստանը այս օրերին ապրում է ֆուտբոլով, խոսում ֆուտբոլի մասին, քննարկում, գնահատում, վերլուծում, հիանում և հպարտանում Հայաստանի հավաքականի տպավորիչ ու փայլուն հաղթանակով: Առկա մթնոլորտը իսկապես հիշեցնում է համազգային միասնականության մի մանրակերտ, որի առանցքը տվյալ պարագայում ֆուտբոլն է:

Իսկ ինչ է տեղի ունեցել:

Տեղի էր ունեցել այն, որ մեր հավաքականի ֆուտբոլիստները փոքր հրաշքի պես մի բան էին արել` նրանք, չլինելով հանդիպման ֆավորիտ, կարողացել էին իրենց խաղով, իրենց աշխատանքով, նվիրվածության և կամքի շնորհիվ հաղթել Մակեդոնիայի հավաքականին, իսկ դրանից առաջ ֆավորիտ համարվող Սլովակիայի հավաքականին, որի հնարավորությունները պատկերացնելու համար բավական է հիշել, որ սլովակները նախորդ տարի աշխարհի առաջնությանը խմբային մրցաշարից դուրս թողեցին այն ժամանակ աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականին: Բայց Հայաստանի հավաքականը, որ նախորդ տարի հաղթել էր Սլովակիային Երևանում, կարողացել էր է՛լ ավելի տպավորիչ հաղթանակ տանել Սլովակիայում` ապացուցելով, որ բանը հաջողակությունը կամ բախտը, կամ էլ պատահականությունը չէ, այլ աշխատանքը, համառությունը, նվիրվածությունը, որոնք բերում են լիովին արդարացի արդյունքի, օրեր առաջ տպավորիչ հաղթանակ տարավ նաև Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ:

Եվ իրականում հենց այդ արդարացիությունը, այդ արդարությունն էր ֆուտբոլային տոնի առանցքը, որ ապրում էր հայ երկրպագուն և նույնիսկ ոչ երկրպագուն, այսինքն` մարդիկ, որոնք ֆուտբոլ չեն էլ նայում սովորաբար: Բայց թե՛ նրանք, թե՛ մոլի ֆուտբոլասերները, թե՛ մինչև այդ Հայաստանի հավաքականի խաղի խիստ քննադատները, թե՛ աջերը, թե՛ ձախերը ապրում էին հաղթանակով և համախմբվել էին այդ ուրախության, դրա պատճառած բերկրանքի շուրջ: Եվ դա արդարության բերկրանքն էր, աշխատանքի բերկրանքը, կամքի, նվիրվածության և համառության, անսպասելին իրական դարձնելու, անհնարինը հնարավոր դարձնելու բերկրանքը: Ահա դա է ազգային միասնության իրական, առարկայական, կենսունակ մոդելը, ոչ թե միասնականության և համախմբվածության մասին տարատեսակ կենացներն ու ելույթները կամ շուրջպարերը:

Այլ կերպ ասած` ի դեմս ֆուտբոլային այդ իրադարձության, մենք փաստացի ստանում ենք ազգային համախմբման և միասնականության բանաձևի բաղադրիչները` աշխատանք, նվիրում, կամք և արդարություն: Կկարողանանք մենք ապահովել այդ բաղադրիչները մեր կյանքի որևէ բնագավառում, ուրեմն կկարողանանք համախմբել, իրապես համախմբել հայկական ներուժը, համազգային էներգիան և հասնել իսկապես տպավորիչ արդյունքների: Չենք կարողանա, ուրեմն ինչքան էլ ամպագոռգոռ բառեր հնչեցնենք և ելույթներ ունենանք, միևնույն է, ազգային ներուժը մնալու է չիրացված, մսխվելու է ժամանակի և տարածության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում