Կանանց կողմից վիտամինների չարաշահումը կարող է բարձրացնել մահացության վտանգը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով հետազոտության արդյունքները:
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 38 հազար ամերիկացի, որոնք վերջին 20 տարիների ընթացքում վիտամիններ են օգտագործել:
Պարզվել է, որ վիտամինային տարբեր հավելումներ օգտագործող 50-60 տարեկան կանայք կարող են առողջական լուրջ խնդիրներ ունենալ: Մասնավորապես երկաթի օգտագործումը բարձրացնում է մահացության վտանգը 3.9%-ով, մյուս վիտամինների համար այդ ցուցանիշը կազմում է 2.4%: Վտանգ չի ներկայացնում միայն կալցիումի օգտագործումը:









































