Սուրճին նախապատվություն տվող մարդիկ ապագայում կարող են թմրանյութերից կախվածություն ձեռք բերել: Այսպիսի եզրակացության են հանգել Վերմոնտի համալսարանի գիտնականները: Նրանք պարզել են, որ սուրճից կախվածություն ունեցող մարդիկ նույն ձևով հաճույք են ստանում նաև ամֆետամինից և կոկաինից:
Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, այսպիսի եզրակացություն արվել է 22 մարդկանց հարցման հիման վրա: Հետազոտողները նախ նրանց հարցրել են՝ նախընտրում եք կոֆեի՞ն, թե՞ պլացեբոյի հաբ: Ավելի ուշ կամավորները ստացել են ամֆետամին, որից հետո կիսվել են իրենց տպավորություններով: Արդյունքում՝ կոֆեին ընտրած մարդիկ դրական են արտահայտվել նաև թմրանյութի մասին:










































