Նոյեմբերին կհայտարարվի Գյումրիում միջազգային չափանիշներին համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շինարարության մրցույթը, իսկ շինաշխատանքները կսկսվեն արդեն դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին: Այն կարժենա շուրջ 5.5 մլն դոլար: Ֆինանսական միջոցները հատկացնելու է Համաշխարհային բանկը՝ վարկի տեսքով:
Հիշեցնենք, որ շինարարության մրցույթը պետք է հայտարարվեր դեռ այս տարվա մայիսին, սակայն ՀԲ հետ վարկավորման շուրջ բանակցությունների պատճառով ձգձգվեց:
Ներկայում քննարկումներ են ընթանում ծրագրի բաղադրիչների շուրջ՝ թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն: Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի՝ արդյունքները շուտով տեսանելի կլինեն:
Շենքի ընդհանուր մակերեսը կազմելու է 6500 քմ, կենտրոնը պատրաստ կլինի 1.5-2 տարուց: Այն լինելու է Գյումրիի տեխնոպարկի հիմնասյուներից մեկը, որում կենտրոնացվելու են Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամը, ՏՏ կենտրոնը, բոլոր լաբորատորիաները և այլն:











































