Եվրամիության պարտքային ճգնաժամը Հայաստանի վրա չի անդրադառնա: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Թվացյալ է, որ ինչ-որ բան կա, բայց իրականում ոչինչ չկա: Եվրամիության հետ մենք ի՞նչ կապ ունենք: ԵՄ անդամ երկրները բյուջեի հետ կապված ներքին, պարտքային խնդիրներ ունեն»,- ասաց Բ.Ասատրյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը ներդրող չի հանդիսանում և հունական պարտքի մեջ փող չունի, ոչ էլ ինչ-որ ակնկալիքներ ունի, որ եթե դեֆոլտ լինի Հունաստանում և իրավիճակը վատանա, այլևս ՀՀ-ին ֆինանսավորում չի տրվի:










































