Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր Դուբլինում կայացող «Իռլանդիա-Հայաստան» խաղից առաջ հայտարարել է, որ իրենք խաղալու են միայն հաղթանակի համար.
««Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ մենք մեր առջև խնդիր չէինք դրել դուրս գալ Եվրոպայի առաջնություն։ Մեզ համար ավելի կարևոր էր ուժեղ և հեռանկարային թիմի ստեղծումը։ Թիմի վերջնական ձևավորման համար մեզ անհրաժեշտ է հաղթել Դուբլինում։
Այսօրվա խաղում մեզ ձեռնտու է միայն հաղթանակը։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար, ինչպես և մնացած բոլոր հանդիպումներում»։