Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

«Զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացումը ազատ խոսքի «հերը կանիծի». Ա. Սաքունց

Եթե նախկինում լրատվամիջոցներին լռեցնում էին բռնի մեթոդներով, ապա այժմ, ի դեմս «Զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացման, դա արվում է ավելի քաղաքակիրթ ձևով, իրավական մեխանիզմներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հելիսնկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ի դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճռին:

«Զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացմամբ փորձ է արվում չկառավարվող լրատվամիջոցներին տանել սնանկացման ճանապարհով: Դատական կարգով այս կամ այն պաշտոնյայի օգտին մամուլից գումարներ բռնագանձելու պրակտիկան, ի վերջո, կհանգեցնի նրան, որ բոլորը կվախենան կարծիք արտահայտել, թերթերում ինքնագրաքննադատություն կսկսվի, և լրատվամիջոցների խմբագիրները ստիպված կլինեն բոլոր հոդվածներում ուշի ուշով զրպարտանքի տարրեր ման գալ: Սա ազատ խոսքի «հերը կանիծի»` սկիզբ դնելով տխուր և դժգույն պրակտիկայի: Կատարվողը ոչ այլ ինչ է, եթե ոչ` ազատ խոսքի սահմանափակում և դրա վրա ճնշման մեխանիզմներ բանեցնելու փորձ»,- ամփոփեց Սաքունցը:

Հիշեցնենք, որ Սեդրակ և Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ի դատական գործով Վերաքննիչ քաղացիական դատարանն այսօր հրապարակեց դատական ակտը: Ըստ այդմ` դատարանը մերժեց «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերության վերաքննիչ բողոքը` ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի վճիռը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով Քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում էր պահանջում օրաթերթից՝ 3 մլն-ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցվորների փոխհատուցման պահանջը` որոշելով հօգուտ նրանց 3 միլիոն փոխհատուցել` պահանջված 6-ի փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում