Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Ռուսաստան-Թուրքիա-Չինաստան «ռազմական դաշի՞նք», իսկ Ադրբեջա՞նը

ԱՄՆ Centcom-ի հրամանատար ծովակալ Բրեդ Կուպերը պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի և Միացյալ շտաբների պետ Դեն Քեյենի հետ Պենտագոնում մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելից «ավելի լավ դաշնակից չունի»: Իրանի շուրջ իրավիճակի անորոշության ֆոնին իսրայելա-ամերիկյան հարաբերությունների այս բարձր գնահատականը, կարծես, վկայում է, որ Վաշինգտոնը և Երուսաղեմն, իրոք, քննարկում են ռազմական դաշինքը ֆորմալ մակարդակի բարձրացնելու հարցը, ինչի մասին ավելի վաղ տեղեկություն է տարածել ամերիկյան մամուլը:

Տարածաշրջանում Իսրայելի ռազմա-քաղաքական դերակատարությունը, անշուշտ, պայմանավորված է Միացյալ Նահանգների միանշանակ օգնությամբ: Այդպես միշտ է եղել, բայց այսօր իրավիճակը սկզբունքորեն այլ է: Ջոն Բոլթոնը, որ Թրամփի նախագահության առաջին շրջանում զբաղեցրել է ազգային անվտանգության հարցերով նրա գլխավոր խորհրդականի պաշտոնը, օրերս բացահայտել է, որ Իրանի դեմ հարձակման գաղափարը Իսրայելի վարչապետը ներկայացրել է ԱՄՆ նախորդ նախագահներին ևս, բայց «կարողացել է համոզել միայն Դոնալդ Թրամփին»:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը աննախադեպ է ոչ միայն բնույթով և ծավալներով, այլև աշխարհաքաղաքական հնարավոր հետևանքներով, որ, երևի, կունենան համակարգային նշանակություն: Այս առումով չափազանց կարևոր է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի կանխատեսումը, որ «Եվրամիությունը վերածվում է ռազմական դաշինքի»: ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն ասել է, որ Թրամփը «եվրոպական դաշնակիցներից հիասթափված է»: Նախօրեին Թրամփը հերթական անգամ «անիմաստություն» է որակել Եվրոպայի անվտանգության համար ԱՄՆ բյուջեից տարեկան հարյուր միլիարդավոր դոլարի ծախսը, եթե եվրոպացիները հարկավոր պահին ամերիկացիների հետ չեն:

Այս ֆոնին խիստ կարեւոր տեղեկություն է փոխանցել Turkiye պարբերականը, որի տեղեկություններով՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթե Բահչելին «նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է նախաձեռնել Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան ռազմական դաշինք»: Բահչելին, ընդ որում, իսրայելա-ամերիկյան ռազմական համագործակցությունը բնորոշել է որպես «Թուրքիայի դեմ սատանայական գործարք»:

Այլ աղբյուրներ հայտնել են, որ Բահչելիի տեղակալներից «մեկը գործուղվել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական և հանրային գործիչների, գիտնականների և մտավորականների հետ, որոնց ընթացքում քննարկվել է ռուս-թուրք-չինական ռազմական դաշինքի հիմնավորման հարցը»:

Ինչպես էլ որ կարգավորվի Իրանի շուրջ իրավիճակը, գրեթե ակնհայտ է, որ գլոբալ անվտանգության ճարտապետությունը ենթարկվելու է արմատական փոխակերպման: Եթե ռուս-թուրք-չինական ռազմական դաշինքի մասին քննարկումները ծավալվում են Թուրքիայի նախագահի իմացությամբ, իսկ Բահչելին խորհրդարանում նրա կոալիցիոն գործընկերն է և հազիվ թե չհամաձայնեցված հայտարարություն է արել, ապա այդ հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Ադրբեջանը, որ Թուրքիայի հետ կապված է ռազմական փոխադարձ օգնության, իսկ Չինաստանի հետ՝ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրով: Նախօրեին Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում