Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) պատրաստ է Իրանի դեմ մարտական գործողությունների հնարավոր վերսկսմանը: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ԻՊԲ շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։
«Իրանն արդեն այն չէ, այն զգալիորեն ավելի թույլ է, և Իսրայելը պատրաստ է, եթե պահանջվի, ցանկացած պահի վերադառնալ հզոր մարտական գործողությունների», – ասել է Զամիրը։
Նա ընդգծել է, որ «ԻՊԲ-ի ձեռքբերումներն Իրանի դեմ պատերազմում աննախադեպ են ու պատմական»։









































