«Ժողովուրդ»-ը գրում է. «Իր տան շքամուտքում սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի ընտանիքի անդամները նախօրեին շմոլ գազից թունավորվել են և շտապօգնություն կանչել»։
Բայց Պետրոս Մհերյանը՝ Գևորգի հայրը, թերթին ասել է. «Մենք ոչ մի հոտ չենք առել։ Հարսս առավոտից գլխացավեր ուներ։ Էդ օրն էլ տղաս ձեն տվեց՝ «վե՛ր կաց, մա՛մ, Կարինեն լավ չի», կինս վեր կացավ, ու տղես ընկավ միանգամից, ուշքն անցավ։ Հետո ես վեր կացա տեղիցս, մինչև հասա տղիս, կինս ընկավ, ես էլ հենց էդտեղ ընկել եմ ու չեմ հիշում։ Հետո տղես, որ ուշքի էր եկել, մի կերպ հարսիս խելքի է բերել, հասցրել է պատուհանը բացել ու ինքն էլ ա ուշաթափվել։ Բայց որ մաքուր օդից մի քիչ խելքի ա եկել, բոլորիս ուշքի ա բերել։ Դրա առաջին օրը նույն պատմությունն էր, ժամը 4-ին սենց էլի փիս ենք դառնում, սկորի ենք կանչում, գալիս ա 2 բրիգադ, ու ոչ մեկը հոտ չեն առնում։ Մենք էլ աթար չենք վառում, գազի հոտն էլ գիտենք։ Միանշանակ ասեմ՝ հոտ չկար»։









































