Իրանի Խոնդաբի շրջանում գտնվող ծանր ջրի արտադրության գործարանը լրջորեն վնասվել է և այլևս չի գործում: Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ):
«Հիմնվելով արբանյակային լուսանկարների և օբյեկտի մասին տեղեկատվության անկախ վերլուծության վրա՝ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանը, որն, ըստ Իրանի հաղորդումների, մարտի 27-ին ենթարկվել է հարձակման, լուրջ վնասվածքներ է ստացել և այլևս չի գործում», – գրել է գործակալությունը X-ում։











































