Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով բանակում շարունակվող սպանություններին և միջադեպերին՝ նշեց.
«Եթե իշխանության կողմից իրավիճակը փոխելու կամք չդրսևորվի… Իրականում նույն բանը շարունակվում է: Պետք էր թոզ փչել ծնողների, ժողովրդի աչքերին՝ փչեցին: Եվրախորհուրդն էլ երբ ասաց, որ ամեն ինչ նորմալ է այս երկրում, քարտ-բլանշը ստացել են Մարտի 1-ի համար, առանձին-առանձին սպանությունները շարունակվում են»:










































