Քիչ առաջ Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է տնտեսագիտության ոլորտում այդ հեղինակավոր մրցանակի դափնեկիրներին: 2011 թ. լավագույններից լավագույնն են հայտարարվել ամերիկացի տնտեսագետներ Թոմաս Սարջեթը և Քրիսթոֆեր Սիմսը: Այդ պատվին նրանք արժանացել են մակրոտնտեսության մեջ պատճառահետևանքային կապերի էմպիրիկ ուսումնասիրության համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:









































