Արագածոտնի մարզում օձի խայթոցի հերթական դեպքն է գրանցվել:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի տոքսիկոլոգիական բաժանմունք է տեղափոխվել մարզի Ուջան գյուղի բնակիչ, 24-ամյա Նորիկ Մկրտչյանը:
Ըստ բժիշկների, տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:








































