Ըստ Reuters գործակալության հաղորդման՝ ամերիկյան կողմի իրականացրած հետաքննության նախնական տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն է, ամենայն հավանականությամբ, պատասխանատվություն կրում Իրանի Մինաբ քաղաքում դպրոցին հարվածելու համար։
Իրազեկ աղբյուրները նշում են, որ ներքին քննությունը մատնանշում է ամերիկյան ուժերի ներգրավվածությունը միջադեպին, ինչը կարող է ավելի սրել Վաշինգտոնի և Թեհրանի լարված հարաբերությունները։
Թեև պաշտոնական Վաշինգտոնը դեռևս վերջնական հայտարարություն չի արել, սակայն քննությունը շարունակվում է՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։







































