Չինաստանի Ժողովրդական հանրապետությունը տոնում է Սինհայի հեղափոխության հարյուրամյակը: 1911 թ. Չինաստանում տեղի ունեցած հեղափոխությունը վերջ դրեց երկրում ավելի քան 2000 տարի տևած միապետական կարգերին և հիմք դրեց Չինաստանի հանրապետության ստեղծմանը:
Հեղափոխության հարյուրամյակի կապակցությամբ ժողովրդին շնորհավորել է ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոն` հոկտեմբերի 9-ին ելույթ ունենալով Պեկինում հանդիսավոր արաողության ժամանակ: Նա կոչ է արել Չինաստանին և Թայվանին համատեղ պայքարել «ազգային մեծ վերածննդի համար»:
Հու Ցզինտաոի կարծիքով՝ «ազգային մեծ վերածնունդը»` այն նպատակը, որն առաջ էր քաշվել Սինհայի հեղափոխության առաջնորդ Սուն Յաստենի և մյուս հեղափոխականների կողմից, պետք է լինի Թայվանի նեղուցի երկու կողմերի համընդհանուր նպատակը:
«Մենք պետք է վերջ դնենք Թայվանի նեղուցի երկու ափերի միջև եղած անտագոնիզմին, բուժենք անցյալում հասցված վերքերը և աշխատենք չին ժողովրդի մեծ վերածննդի ուղղությամբ»,- ասել է նա:










































