ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Անթալիա հանգստավայրում տեղատարափ անձրևների պատճառով ջրհեղեղ է առաջացել։ Այդ պատճառով դպրոցները մեկ օրով փակվել են։ Ջրով են լցվել ավելի քան 50 բնակելի և կոմերցիոն շինություններ։
Անձրևներից տուժել են նաև ոչ վաղ անցյալում Անթալիայում բացված՝ քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոնի ստորգետնյա հարկերը։ Անթալիայի օդանավակայանում հետաձգվել է մոտ 60 թռիչք։
Նշվում է, որ քամու արագությունը կազմել է 80 կմ/ժամ։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին նույնպես այս եղանակը կպահպանվի։








































