«Առաջին լրատվականը» հայտնել է, որ Իսրայելի հյուսիսում տեղի ունեցած անտառային հրդեհների պատճառով զոհվել էր 40 մարդ: Այսօր հայտնի է դարձել, որ չորս օր առաջ ստացած այրվածքներից մահացել է Հայֆայի շրջանի առաջին կին ոստիկանապետը`Ահուվա Թոմերը: Վերջին օրերին բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն վնասվածքները շատ ծանր են եղել: Ոստիկանապետը մահացու վնասվածքներ էր ստացել այն ժամանակ, երբ դեկտեմբերի 2-ին մեկնել էր՝ մասնակցելու տարհանման աշխատանքներին, փրկելու մարդկանց կյանքը: Երբ նա իմացել է, որ վառվում է կուրսանտների ավտոբուսը, փորձել է փրկել երիտասարդներին, սակայն նրանց հետ միասին ստացել է մահացու այրվածքներ: 52-ամյա Թոմերը առաջին կին ոստիկանապետն էր Իսրայելում: Նրա ենթակայության տակ կային 500 սպա և տեսուչ: