Միջազգային «Օր-Սիոն» շարժման աջակցությամբ Մոսկվայում ստեղծվել է հայ-հրեական միություն, որի հիմնադիրներից են հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ Գուրգեն Սարգսյանը և Դմիտրի Աշուրովը:
Այս մասին հայտնում է Հրեական նորությունների գործակալությունը:
Կազմակերպության ղեկավարները նշել են միության գլխավոր նպատակները, որոնցից են երկու ազգերի ազգային ինքնության պահմանմանն ուղղված համատեղ ակցիաները (լեզու, մշակույթ, ավանդույթներ), հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունների ամրապնդումը, Հայաստանի, Իսրայելի և Ռուսաստանի փոխհարաբերությունների բարելավումը:
Նախանշված ակցիաների մեջ է մտնում հայ-թուրքական և իսրայելա-թուրքական հարաբերությունների քննարկումը՝ կլոր սեղանի շուրջ, հայկական և հրեական համայնքների մշակութային արժեքների ցուցադրումը:
Միությունը նաև որոշել է 2012 թվականի ապրիլի 24-ին կազմակերպել համատեղ միջոցառումներ:









































